Ընթերցում

Ընթերցում է Հարավային դպրոցը

Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։ ( դադար, ապա թմբուկի հարվածներ)
Ընթերցում է Հարավային դպրոցը

— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։

Ընթերցում է Հարավային դպրոցը

— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

Հարավային

Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

Հարավային

Որ կանչեց, նըրա ձենից ահավոր

Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր․
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից—
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,

Հարավ՝

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կըրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։

Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,

Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։

Հարավ՝

— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.
Գընա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ, Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։

Հարավ՝

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց.— Մի՛ վախենաք,

Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Հարավ՝

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,Քառասուն տարի իշխում էր Սասուն.Իշխում էր ահեղ, ու նըրա օրովՀավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։

Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռուԹնդում էր նրա հռչակն ահարկու,Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Մհերն է իշխում, Մհերն է իշխում, Մհերն է իշխում․ Մհերն է իշխում

Էսպես, ահավոր առյուծի նըման,Սասմա սարերում նստած էր իշխանՔառասուն տարի։Քառասուն տարում«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։

Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.— Հասել էն կյանքիս աշնան օրերը,Շուտով սև հողին կերթամ ես գերի,Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,Իմ անտեր ու որբ աշխարքի վըրաՈտի կըկանգնեն հազար քաջ ու դև…Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետևԻմ թուրը կապի, Սասուն պահպանի…Ու միտք էր անում հըսկան ծերունի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով