Ինքնագնահատման թերթիկ

Քանի որ 5—րդ դասարանում մինչև ուսումնական 3-րդ շրջանը միավորային գնահատական չի դրվում, սովորողին տրվում է ոչ միավորային՝ որակական  գնահատականբնութագրելով սովորողի ուսումնառության կարողությունները 1-րդ  ուսումնական  շրջաններում։                                  

1-ին ուսումնական շրջան

1․Պետական չափորոշչի վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝  ըստ առարկայական  ծրագրի  թեմաների։

Սովորողը ինքնուրույն կամ ուսուցչի, ծնողի օգնությամբ լրացնում է իր լեզվական կարողությունները՝ «Բնութագրող գնահատական» վանդակում նշելով՝

Կարողանում եմ

Մասամբ եմ կարողանում

Չեմ կարողանում

Սովորողի լեզվական կարողությունները Բնութագրող գնահատական
Նկարագրել արձակուրդներն անցկացնելու նախընտրած տեսակը /ծովափին, գյուղում, ճամբարում և այլն/
Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների արձակուրդների վերաբերյալ
Կազմել գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) իր ամառային անցկացրած արձակուրդի մասին:

 

Լսել և հասկանալ գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ)
Կարդալ և հասկանալ «Գնումներ» թեմայով տեքստեր
Բացատրել իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված
Կազմել գրավոր երկխոսություններ և կարողանալ վարել այդ երկխոսությունները ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ։
Լսել և հասկանալ նախասիրությունների և հետաքրքրությունների մասին պարզ խոսքը (տեսանյութ, ձայնագրություն և այլն),
Կարդալ և հասկանալ հետաքրքրությունների/հոբբիների մասին պարզ տեքստը,
Հանդես գալ իր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին նախապես պատրաստված կարճ խոսքով՝բացատրելով, թե ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ,
Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների նախասիրությունների մասին
Լրացումներ
Լրացումներ ծնողի կողմից

2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և  կրթահամալիրի  օրացույցային նախագծերին

Սովորողը «Բնութագրող գնահատական» վանդակում լրացնում է՝

Մասնակցել եմ/

Թերի եմ մասնակցել

Չեմ մասնակցել

Եթե է մասնակցել է կամ թերի է մասնակցել, տեղադրում է նաև բլոգում  կատարված աշխատանքի հղումը

Մասնակցություն հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Ուսումնական ամառ․արձակուրդային նախագծեր, այլ աշխատանքներ Chrysanthemum

King Midas

Summer tasks

Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet/պարտադիր չէ
·        Հաղորդակցական ընտանեկան նախագծեր                   Buying new shoes            Making plans                         

My dialogue

   Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

The ugly duckling

   Նախագիծ․«Ամանորը տարբեր երկրներում»
Երաժշտական համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք»
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

3․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին

Սովորողը՝

Մասնակցել եմ/Իրականացրած ճամփորդության վերաբերյալ սովորողի բլոգի հղումը

Չեմ մասնակցել

4․Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին

Սովորողը «Բնութագրող գնահատական» վանդակում լրացնում է՝

Մասնակցել եմ

Չեմ մասնակցել

Եթե սովորողը մասնակցել է, տեղադրում է նաև բլոգում կատարված  ֆլեշմոբային աշխատանքի հղումը

Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբ Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբ
Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ

հոկտեմբերյան ֆլեշմոբ English

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբ

անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբ, 4-5-րդ դասարաններ

Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբ

2-րդ ուսումնական շրջան/ուսումնամարզական ձմեռային ճամբար

(հունվար)

Սովորողը՝

Ցուցաբերել եմ մասնակցություն

Չեմ ցուցաբերել մասնակցություն

Եթե է սովորողը ցուցաբերել է մասնակցություն, տեղադրում է նաև բլոգում  կատարված աշխատանքի հղումը

Սովորողի մասնակցությունը ձմեռային ճամբարին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը 
  Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծին(երին)
  Մասնակցություն ձմեռային ուսումնական ճամփորդություններին
   Մասնակցություն հունվարյան ճամբարային ֆլեշմոբին
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

3-րդ  ուսումնական  շրջանից  5-րդ  դասարանի  սովորողը  ստանում  է  արդեն  միավորային  գնահատական  էլեկտրոնային  մատյանի անգլերեն բաժնում։  Գնահատումը  կատարում եմ  հետևյալ  կերպ․

1.Բանավոր հարցում (կապույտ վանդակ)

2.Դասարանական աշխատանք (կանաչ վանդակ)

3.Տնային աշխատանքի կատարում և ակտիվություն դասարանում (դեղին վանդակ)

Այսինքն սովորողը կարող է մեկ դասաժամի ընթացքում ստանալ 2-3 գնահատական:

Բանավոր  հարցումը  իր  մեջ  ներառում   է՝   տեքստերի  ընթերցում  և  քննարկում, զուգընկերոջ  հետ  երկխոսությունների  վերարտադրում: Գնահատումը   կատարվում       է 1-ից   10 բալային համակարգով:

Դասարանական աշխատանքը ներառում է դասարանում գրավոր կատարածը՝ նախադասությունների կազմում, որևէ թեմայի գրավոր ներկայացում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Տնային աշխատանքը չի գնահատվում բալային համակարգով, այլ միայն բնութագրվում է բառերով՝ very good (շատ լավ), good (լավ), sat.(բավարար), bad(վատ):

Սովորողը կարող է չընտրել և չանել տնային աշխատանքը, բայց դասարանում պետք է մասնակցի դրա քննարկմանը:

Յուրաքանչյուր դասից հետո սովորողը ունենում է բանավոր հարցումից և դասարանական աշխատանքից մեկական միավորային գնահատական, իսկ տնային աշխատանքի կատարման և ակտիվության համար՝ բնութագրող գնահատական:

Սովորողի նախագծային աշխատանքը ամփոփվում է տվյալ ամսվա վերջում՝ բլոգի հղումով և մեկ ամփոփիչ միավորային գնահատականով:  Ամփոփման վերևում նաև տեղադրում եմ անգլերենի տվյալ ամսվա ֆլեշմոբի արդյունքները՝ կրկին բլոգի հղումով:

Գնահատման այս եղանակով ծնողը ամեն օր տեղյակ է լինում իր երեխայի առաջադիմությանը՝ ուսուցանվող լեզվի տարբեր բաղադրիչներից և ծնողի համար անորոշ հարցեր չեն առաջանում, երբ ամսվա վերջում տեսնում է մեկ ամփոփիչ գնահատականը