Մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբ

1.    Վերադասավորի՛ր «մոկասեծ» տառախումբը և գրի՛ր ստացածդ բառը։ 
Մոծակես
2.    Օգնի՛ր կենդանիներին հասնել իրենց տները։ 
Արջ-որջ
Կով-գոմ
Հավ-հավանոց
Մեղու-փեթակ
Շուն-բուն
Ոչխար-փարախ
Ծիծեռնակ-բույն
3.       Ո՞ր ասացվածքն է «թաքնվել» նկարում։
Подпись отсутствует
Ճուտը ձվից դեղին է դուրս գալիս
4.     Ո՞ր տառերի միջև չեն կարող լինել և՛ «ա», և՛  «ո» տառերը։ 
Գ-մ, կ-վ, ն-վ, բ-յ, գ-լ։ 
5.     Մարդու մարմնի ո՞ր  մասն է, որի «անունով» բանջարեղեն է աճում տատիկի այգում։ 
ԲԱԶՈՒԿ
6.     Տրված բառակապակցություններից որի՞  մեջ «ոսկե» բառը փոխաբերական իմաստ չի արտահայտում
Ոսկե սիրտ 
Ոսկե աշուն
Ոսկե ձեռքեր
Ոսկե ապարանջան
7.     «Հացենի, բալենի, նռնենի, թզենի, թթենի, խնձորենի» շարքում  ո՞րն է ավելորդ և ինչո՞ւ։ 
հացենի, որովհետև մնացածն պտղատու ծառեր են
8.     Իսկ գիտե՞ս, թե բոլոր բառերի ո՞ր մասն է ֊ ծառը թաքցրել հողում։
ծառը֊գոյական
թաքցնել֊ բայ
հողում ֊ պատասխանում է “որտեղ” հարցին
9.     Քեզ ծանոթ բանաստեղծության տողերը խառնվել են, դասավորի՛ր դրանք և գրի՛ր հեղինակի անունը։ 
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին
11.Համացանցից օգտվելով` պատրաստի´ր Մխիթար Սեբաստացու կողմից միաբանության հիմնման մասին պատմող տեսանյութ կամ ռադիոնյութ: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում, հղումն էլ՝ այստեղ։
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։
Հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր։ Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով