Գործնական քերականություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում: Ա-ում բառերը խանած են և նախադասությւոն չեն, իսկ Բ-ում բառերը դասավորված են։

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց ղեզերել էր շաբաթ անապատում։ — Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեզերել էր անապատում:

Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։ — Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին:

Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։ — Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:

292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:
Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը:
Մայրամուտը և արեգակը պալատները կարմիր են ներկել:
Փախստականները բարձրացել են ժայռերից մեկի վրա:

Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ են փորել:

293. Բացատրիր` ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՜ր նախադասությունների: Ստորակյալները դրված չեն։
Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ են։
«Բիբլիա» հայերեն «գիրք». է։
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար հետ են։
Եգիպտացիներից հետո այդ երկրում` փյունիկցիները` հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները են եղել։
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանն է։
Փյունիկցիները Վասկո դե Գ-ամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկա են եկել։
294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասության մեջ, եթե ստորոկյալ չկա  այն բառակապակցություն է լինում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով