Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Իսրայելյանի ինքնատիպ ստեղծագործությամբ կարծես միավորվեցին շինարարական տեխնիկայի ժամանակակից նվաճումներն ու հայ ճարտարապետության հազարամյա ավանդույթները։ Դրանում համոզվելու համար մենք պարզապես պետք է ուշադիր դիտենք Հրազդանի ձորափին կառուցված Արարատ գինու կոմբինատի մառանները։ Դրանք հեռվից բերդապարսպի տպավորություն են թողնում և այնպիսի ներդաշնակությամբ  են միաձուլվում տեղանքին, որ կարծես բնության ստեղծագործություն լինեն։ Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև Հրազդան  գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։

Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծագործությունների հեղինակ է։  1942թ. Էջմիածնի Փարաքար գյուղի համար նախագծելով աղբյուր-հուշարձան՝ նա փաստորեն սկիզբ դրեց զոհվածների
հիշատակին աղբյուր-հուշարձաններ կառուցելու ազգային գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը։
Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է փոքր ու մեծ ծավալի շատ գործեր։ Ճարտարապետի մեծածավալ գործերի մեջ առանձնա[1]նում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաև թանգարանի շենք է, և, իհարկե,
Սարդարապատի հուշահամալիրը։ Հուշահամալիրի ամենամեծ կառույցը ազգագրության թանգարանի շենքն է։ Շենքի տանիքը կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնակելի տների նմանությամբ.  այսինքնլուսավորվում է բնական լույսով։ Թանգարանի շենքի արտաքին պատերը փակ են, բայց երկու տեղում դրանք նեղլիկ պատուհաններ ունեն։ Այդ պատուհաններից մեկը նայում է Արագածին, մյուսը Արարատին։ Սարդարապատից բացի Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները և տասնյակ այլ կառույցներ։ Ռաֆայել Իսրայելյանը ամբողջական խառնվածք էր։ Ինչ էլ որ անում էր, անում էր ներքին մղումով, համոզված… Հոգեկան այն կապը, որ ուներ հայրենի երկրի, նրա պատմության, հոգևոր գանձերի նկատմամբ, բացառիկ ուժի էր հասնում։ Թղթի մի կտորի վրա նախշ նկարեր, թե հսկայական մի շենք կառուցեր, գինու մի գավ պատրաստեր, թե մոնումենտ կառուցեր, նպատակը նույնն էր հաստատել մեր ժողովրդի հոգեկան բարձր կերտվածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով