Archives

Արամ Խաչատրյան

Հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. Թիֆլիսում: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Խաչատրյանի ստեղծագործությունները ծանոթ են բոլոր ազգերին, դրանք հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում։ Դժվար թե գտնվի մեկը, որ չի լսել Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները նկատվել են շատ վաղ հասակում, սակայն նոտաները նա սովորել  է  19 տարեկանում։  Դա 1922  թվականն էր, երբ  ապագա  մեծ  երաժիշտն  ընդունվում է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան)։ Դրա հետ միաժամանակ նա սովորում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։

Continue reading

Կոմիտաս

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։
Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտությունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։
Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

Continue reading

Գրիգոր Նարեկացի, Սայաթ-Նովա

Գրիգոր Նարեկացի

Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր
Նարեկացու ստեղծագործությունը։ Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխարհի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում։ Դա բնության մի հրաշալի անկյուն էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դիմաց, շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով։ Հենց այդտեղ էր սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, որտեղ ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։
Քիչ հեռու կար ինը սենյակներով մի քարաժայռ, որը, ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։ Նարեկացին մեզ թողել է
բազմաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ
պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգության»։ Այս պոեմը
մեր ժողովուրդը սիրով անվանում է «Նարեկ»։ Հայ ժողովուրդը
մի առանձին սիրով է վերաբերվել «Նարեկին»։ Այն համարվել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և՛ հոգին, և՛ մարմինը։ «Նարեկը» համարվում էր փրկարար միջոց. դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում
էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր
փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից
Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։

Continue reading

Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։ Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին։ Վերադառնալով հայրենի 107 գավառ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական գործունեությամբ։
Շիրակացուց մեզ են հասել արժեքավոր աշխատանքներնվիրված մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը։ Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբանության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառերով.

Continue reading

Դավիթ Անհաղթ

5-րդ դարում բարձր զարգացման
ու ծաղկունքի հասավ հայ մշակույթը ։
Այս ժամանակաշրջանում զարգացավ նաև գիտությունը, հատկապես փիլիսոփայությունը։  5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է։ Նրա անունը նույնացվում է նաև «իմաստուն փիլիսոփա» հասկացության հետ։ «Անհաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար։Դավիթ Անհաղթի կենսագրության մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը եղել է Մաշտոցի կրտսեր աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան։ Որպես տաղանդավոր փիլիսոփա նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս։ Հայ եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է սրբերի շարքը։

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Իսրայելյանի ինքնատիպ ստեղծագործությամբ կարծես միավորվեցին շինարարական տեխնիկայի ժամանակակից նվաճումներն ու հայ ճարտարապետության հազարամյա ավանդույթները։ Դրանում համոզվելու համար մենք պարզապես պետք է ուշադիր դիտենք Հրազդանի ձորափին կառուցված Արարատ գինու կոմբինատի մառանները։ Դրանք հեռվից բերդապարսպի տպավորություն են թողնում և այնպիսի ներդաշնակությամբ  են միաձուլվում տեղանքին, որ կարծես բնության ստեղծագործություն լինեն։ Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև Հրազդան  գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։

Continue reading

Երվանդ Քոչար

Նկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի /1899 — 1979/ ստեղծագործական ժառանգությունը   XX  դարի  Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 – 1936 թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացք: Քոչարը Տարածական նկարչության  հիմնադիրն է.  պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: 

Continue reading

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր
մատյանները։ Այդ ամենն, իհարկե, հայ մշակույթի անբաժան մասն է և մեր հպարտության առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքրական նախշեր կան։

Continue reading

Վանա լիճ

Վանա լիճը (հնում՝ Տոսպա, Ռշտունյաց, Բզնունյաց, Վասպուրականի ծով, Աղթամար, Նաիրի երկրի ծով) անհոսք աղի լիճ է Հայկական
Տավրոսի հյուսիս-արևելքում, ծովի մակարդակից 1720 մ բարձրության
վրա։ Լճի երկարությունը մոտ 125 կմ է, առավելագույն լայնությունը՝ մոտ
51 կմ, իսկ առավելագույն խորությունը 451 մ է։ Վանա լճի հայելին
ավելի քան երկու անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Լիճն ունի անկանոն
քառանկյան տեսք, խիստ կտրտված է, հաճախ՝ զառիթափ ափերով։
Լճում կան կղզիներ՝ Լիմ, Առտեր, Կտուց, Աղթամար։
Լիճը սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և
գետերից։ Վանա լիճ են թափվում Բերկրի, Արճեշ, Մարմետ, Խոշաբ և
այլ մանր գետեր։ Լիճը, նույնիսկ խիստ սառնամանիքների դեպքում,
ամբողջությամբ չի սառցակալում և մեղմացնում է շրջապատի կլիման։
Սառցակալում են միայն նրա հյուսիսարևելյան և հարավարևելյան
ծայրամասային ծանծաղ շրջանները։
Վանա լճի օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից միայն
տառեխն է։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները,
որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Վանա լճին բնորոշ են
մակարդակի տատանումները։ Ներկայումս լճի մակարդակը
բարձրանում է, որի պատճառով որոշ բնակավայրեր մնացել են ջրի
տակ։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի
արդյունագործությամբ։ Լճափերին զարգացած են այգեգործությունը,
պտղաբուծությունն ու ձիթենու մշակությունը։
Հնագույն ժամանակներից Վանա լիճը նավարկելի է եղել:

Մելիքություններ

16-րդ դարից Արցախի իշխանները մելիք տիտղոսն էին կրում։ Մելիք բառացի նշանակում է թագավոր։ Հասկանալի է, որ նրանք թագավոր չէին, այլ գավառական կառավարիչներ։ Մելիքական պաշտոնը ժառանգական էր։ Մելիքին փոխարինում էր ավագ որդին,իսկ ժառանգ չունենալու դեպքում եղբայրը։ Սակայն ամեն մի նոր մելիք իր պաշտոնը կարող էր ստանալ միայն պարսից շահի հրովարտակից հետո։ Մելիքները պարտավոր էին ժամանակին վճարել պետական հարկերը, մելիքության սահմանները պաշտպանել արտաքին
հարձակումներից, պատերազմի ժամանակ իրենց զորքով ներկայանալ շահին։ Մնացած հարցերում նրանք ինքնուրույն էին։
Մելիքներն իրավունք ունեին պատժելու և պարգևատրելու իրենց հպատակներին։ Դատավարության իրավունքը նույնպես նրանց ձեռքին էր։ Մելիքության գյուղերն ունենում էին գյուղացիների կողմից ընտրված տանուտերեր։ Այդ ընտրությունը հաստատում էր մելիքը։ Տանուտերը հետևում էր գյուղի կարգուկանոնին, հավաքում հարկերը, դատում մանր հանցագործներին։
Զինվորական պարտադիր ծառայություն
չկար, և մելիքները մշտական բանակ չունեին։
Բայց մելիքներից յուրաքանչյուրը` որպես թիկնապահների, իր մոտ մշտապես պահում էր մոտ 300 զինվորի։ Պատերազմի ժամանակ զենք կրելու ընդունակ բոլոր չափահաս տղամարդիկ պարտավոր էին ներկայանալ մելիքին։
Զորքը ղեկավարում էին մելիքի նշանակած հարյուրապետներն ու հազարապետները։