ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր
մատյանները։ Այդ ամենն, իհարկե, հայ մշակույթի անբաժան մասն է և մեր հպարտության առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքրական նախշեր կան։


Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի
վարպետ-արհեստավորները դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում,
թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես սփռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել և զարդարել բնակարանը: Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատեսակ կարպետներ և գորգեր:13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրություններում խոսելով հայերի մասին նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։
Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ
ունեին։
Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն
ունեն. մեկ անգամ ստեղծվելով նրանց զարդանախշերը չեն մոռացվում, այլ, շարունակ ընդօրինակվելով, փոխանցվում են սերնդից սերունդ։ Հայկական զարդանախշերը ժողովրդական հնագույն պատկերացումներ արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։ Որդան կարմիր Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ մանրանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են հենց վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով և տարածված է եղել Արարատյան դաշտում: Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը: Կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Որդան կարմրից պատրաստում էին նաև դեղամիջոցներ: Որդան կարմրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում 13-րդ դարից որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ: Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։ Հեքիաթում հասարակ նախրապանի աղջիկը Անահիտը, թագավորի տղայի հետ ամուսնանալուց առաջ որևէ արհեստ սովորելու
պայման է դնում։ Հեքիաթը մեզ այդպիսով ասում է պետք է հարգալից վերաբերվել արհեստին, քանի որ այն միշտ անհրաժեշտ է։ Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին է պահել, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշահոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշարձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնավայրերում հայտնաբերված հնձանները: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը: Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծություններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում:Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում: Չնայած դրան գինու չարաշահումը, մշտապես գինովցած լինելը
հայերի, ինչպես և այլ ժողովուրդների
մեջ ամոթալի, պարսավանքի արժանի սովորություն է համարվել:

Տոնական սեղանին գինու հետ տարբեր ուտելիքներ
են դրվում: Որո՞նք են ձեր սիրելի ճաշատեսակները: Ի՞նչ
ուտելիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին: Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:
Տետրում առանձին սյունակներով գրեք հարցերի պատասխանները: Առաջադրանքը կատարելիս խորհրդակցեք մայրիկի, տատիկի և ընտանիքի մյուս անդամների
հետ: Հնարավորության դեպքում օգտվեք լրացուցիչ այլ
տեղեկատու աղբուրներից:
Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը
և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս
են։
Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել,
բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից
պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր,
տարածված արհեստներ են։ Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի
ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում ունենալ։
Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր ու
հարդարանքի իրեր չեն պատրաստում։ Գեղեցիկ իրերով
զարդարում են նաև տները,
եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալումարքայական ու իշխանական պալատները։ Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։ Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա Արծաթյա վզնոց, 19-րդ դար 132 կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։ Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք գուցե չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են հիացնել մարդկանց։ Հայ մշակույթի շատ տարրեր միջազգային ճանաչում են ստացել՝ դառնալով մարդկության ընդհանուր մշակութային հարստության մի մասը:
 Այսպես, 2012 թվականին «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ժառանգության ցանկում: Դրանից առաջ այդ ցանկում ընդգրկվել են դուդուկը և խաչքարային արվեստը: Աշխարհի ամենահին կոշիկը 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արենի գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափին գտնվող քարայրում հնագետները կոշիկ են հայտնաբերել
զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: Հայտնաբերված
կոշիկը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և 133 շուրջ 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Այսպիսով, 5500
տարվա պատմություն ունեցող կոշիկը աշխարհի ամենահին
կաշվե ոտնամանն է: Կոշիկի փոքր չափսից ենթադրվում է, որ
կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը: Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել
են սառը եւ չոր եղանակային պայմանները:
Բացի դրանից` քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ
շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է կատարել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով