Բնագիտության ֆլեշմոբ 2023 1 մակարդակ (հոտեմբեր)

1. Ինչպե՞ս են կոչվում այն գնդաձև սառույցի կտորները, որոնք ընկնում են ամպերից  (հաճախ ամպրոպի ժամանակ)։
Կարկուտ
2. Մթնոլորտային տեղումների պինդ և հեղուկ ի՞նչ տեսակներ գիտես:
Հեղուկ ֊ անձրև
Պինդ ֊ ձյուն, կարկուտ
3. Մթնոլորտային տեղումների կանխագուշակման ի՞նչ ժողովրդական մեթոդներ գիտես։
Օրինակ ՝
Ծիծեռնակները երբ ցածր են թռչում՝  անձրև է գալու: Ագռավները, երբ անձրևի ժամանակ կռռում են, նշանակում է անձրևը երկար կտևի։ Անձրևոտ եղանակից առաջ մարդն օդի պակաս է զգում , քունը տանում է: Երբ գոր­տերը  ջրի մեջ կռկռում են միաձայն և տագնապով, ապա ուժեղ անձրև կամ հեղեղ է լինում։ Եթե աշնանը մայրամուտին արևը վառ կարմիր է, շուտով ձյուն է գալու: Ամպրոպից առաջ թռչունները լռում են:
4. Ինչո՞վ է տարբերվում ցողը եղյամից։
Ցող, ջրի մանր կաթիլներ, որոնք առաջանում են դրական ջերմաստիճանի դեպքում՝ երկրի մակերևույթի, բույսերի  վրա։
Առավոտյան՝ օդի սառչելու և ջրային գոլորշիների խտանալու հետևանքով, բացասական ջերմաստիճանի դեպքում առաջանում է եղյամ։
Փորձի նկարագրությունը.
1.Վերցնենք երկու փուչիկ: 
2. Մեկը փչենք որքան հնարավոր է մեծ, իսկ մյուսը՝  չփչենք:
3. Վերցնենք զգեստի կախիչ, մի կողմից փչած փուչիկը կախենք, մյուս կողմից՝ չփչածը:
4. Կախիչը մեխից կախենք և տեսնենք, թե ինչ կկատարվի։ Նկարագրեք ձեր տեսածը․ կարող եք ներկայացնել նաև ֆիլմի տեսքո։
Փչած փուչիկը ավելի ծանր է և կախիչի այդ կողմը դեպի ներքև է թեքվում քանի որ օդը կշիռ ունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով