Archives

Պատասխանել հարցերին

Նշեք մի քանի առարկաներ որոնք չեն ձգվում մագնիսի կողմից :
Ջուր , փայտ , մարդ
Ինչ է ուսումնասիրում բնագիտությունը
Աշխարհ , բնություն լճեր , գետեր , օվկիանոսներ , երկրներ , խնայություն
Հայաստանում ապռող ագռավը կհասկանան ռուսաստանում ապռող ագռավը :
Այո
Ինչ  հատկություններով են օշտված հեղուկները :
Նրանք պինդ չեն :
Որոնք են կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկանիշները
Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, շարժվում, բազմանում 
Չափման ինչ սարքեր գիտեք
Ջերմաչափ , մետր ,
Ինչ է գինսավորը
Երկնաքար  
Թվիարկել մարմիններ և նյութեր  :
Սեղան , պատուհան , կոմպ , Մարդ
Ինչով են տարբերվում  բնության անկենդան և կենդանի մարմինները
Անկենդանը չի շնչում    ,       կենդանին  շնչում է
Ինչ է տիեզերքը 
Ամենինչ
Խարնուրդների բաժանման ինչ եղանակներ գիտեք 
Մագնիս , ֆիլտռ ,
Որոնք են բնության ուսումնասիրման հիմնական եղանակները
Գարուն , Ամառ

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

ԵԱՏՄ-ում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աճն ամենացածրն է - Սյունիք ՀԸ

Գյուղատնտեսությունը տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանում  աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Continue reading

Բնագիտության ֆլեշմոբ: Մարտ

Հարց 1 Բազմիցս նկատած կլինեք  ձեր տան կամ դպրոցի հարակից տարածքներում , այգիներում թափված պլաստմասե շշեր, պոլիէթիլային տոպրակներ։     
ա/ Ի՞նչ եք կարծում, այդ թափոնները վնաս կհասցնե՞ն  բնությանը։ 
Այո կվնասի
բ/ Ստեղծված իրավիճակում բնությանը օգնելու նպատակով ինչպիսի՞ գործողություններ կառաջարկես։
Պետ է աղբը հավաքել , գցել աղբամանի մեջ և մաքուր պահել տարածքը

Continue reading

Բնագիտության ֆլեշմոբ 2024

Հարց 1. Ինչպե՞ս է կոչվում աշխարհի ամենամեծ ծաղիկը և որտե՞ղ է այն գտնվում:

Մալայան արշիպելագի էկզոտիկ կղզիներում՝ Սումատրայում, Կալիմանտանում և Ճավայում կարելի է գտնել աշխարհի ամենամեծ ծաղկը՝ Ռաֆլեզիա Առնոլդը: տեղի բնակիչները այն անվանում էն ”բունգապատմա” (լոտոսի ծաղիկ): Այս արտասովոր բույսը չունի ո′չ տերևներ, ո′չ էլ արմատներ։ անհրաժեշտ օրգանական նյութերը ստանում է լիանաներից՝ բարակ թելիկներով ամուր կառչելով նրա ցողուններից:

Հարց 2.  Ինչո՞ւ ծաղիկների պսակաթերթիկները ունեն տարբեր գույնի երանգներ

Ծաղիկների պսակաթերթիկներն ունեն տարբեր գույնի երանգներ, որպեսզի դրանցով գրավեն միջատներին և դրանով նպաստեն փոշոտմանը։

Հարց 3.  Փշոտ ձկների մեծ մասը ունեն լողափամփուշտ, ինչի՞ համար է այն:

Լողափամփուշտը կատարում է հիդրոստատիկ դեր։ Նրա պատերը պատված են մազանոթներով։ Հարկ եղած դեպքում գազերն արյան մազանոթներով լողափամփուշտից անցնում են արյան մեջ, ձկների մարմնի տեսակարար կշիռը մեծանում է, և նրանք հեշտությամբ տեղաշարժվում են ջրի խոր շերտերը, իսկ երբ գազերն արյունից անցնում են լողափամփուշտի մեջ, լողափամփուշտի ծավալը մեծանում է, մարմինը թեթևանում, ձկները բարձրանում են ջրի վերին շերտերը։ Ջրի նույն խորությունում գտնվելու դեպքում լողափամփուշտի ծավալը չի փոխվում։Կռճիկային ձկների մոտ չկան լողափամփուշտներ,իսկ ոսկրային ձկները ունեն։

Հարց 4.  Ծիծեռնակները ունեն կրկնակի շնչառություն։ Ինպե՞ս է այն իրականանում:

Թռչուններին հատկանշական է կրկնակի շնչառությունը, այն է՝ արյունը թթվածնով հարստանում է կրկնակի անգամ՝ ներշնչման և արտաշնչման ընթացքում, երբ օդապարկերից օդը դուրս գալու ժամանակ կրկին անցնում է թոքերով։ Թոքերի կառուցվածքն այնպիսին է, որ օդը ամբողջությամբ անցնում է թոքերի միջով, ներշնչելիս օդի 25%-ը մնում է թոքերում, իսկ 75%-ը թոքերից լցվում է օդապարկեր։ Արտաշնչելիս օդը օդապարկերից նորից անցնում է թոքերի միջով, բայց դեպի դուրս՝ առաջացնելով կրկնակի շնչառություն։

Երկրի տարեկան պտույտը

 

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր:  Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի  պտտման  ուղեծիրը  գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝  դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերն է, իսկ հարավային  կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը  և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում  լինում են ամենակարճ  ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:

nk

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

 

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

Մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

4. Ո՞րն է նահանջ տարին:

Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օր, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

 

Դեկտեմբերի Բնագիտության ֆլեշմոբ 12.12.2023թ.

1․ Բույսի վերգետնյա օրգան, որն ամենաշատն է ապահովում մեզ թթվածնով։

Տերև 
2. Բանջարաբոստանային կուլտուրաները մշակելիս կարելի է հեռացնել որոշ տերևներ` բույսը թեթևացնելու համար, բայց դրանք չպետք է լինեն պտղի անմիջապես վերևի և ներքևի տերևները։ Ինչու՞։
Արմատ հող 
3. Որ հսկայական խոտաբույսի տերևներն են օգտագործում որպես էկոլոգիպես մաքուր միանգամյա օգտագործման սպասք։
Բամբուկ 
4. Մենք գիտենք, որ կանաչ տերևների դերը մարդկանց և բնության մեջ շատ մեծ է, իսկ բազմագույն թափված տերևներն ի՞նչ նշանակություն ունեն։
Մումուս , գեղեցկություն , աբադոկ ,

Օդային զանգված, Կլիմայական գոտիներ

Օդն աննդհատ գտնվում է շարժման մեջ և կատարում է շրջապտույտ ։ Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով ,երկրի մակերևույթի տարբեր տարածքներ անհավասարաչափ տաքություն են ստանում։ Այդ պատճառով երկրագնդի վրա առաջանում են մթնոլորտային բարձր և ցածր ճնշումներ։
Մեծ ծավալի օդը ,որն ունի ջերմության և խոնավության միատեսակ հատկանիշներ և ձևավորվում է ընթարձակ միասեռ տարածքի վրա , կոչվում է օդային զանգված։ Օդային զանգվածի հատկանիշներն են ՝ խոնավությունը , ջերմությունը։ Եթե օդային զանգվածը երկար ժամանակ գտնվում է միևնույն տարածքում , ապա ձեռք է բերում նրան բնորոշ հատկանիշները ՝ խոնավությունը և ջերմությունը։
Յուրաքանչյուր օդային զանգված լինում է երկու տեսակ ՝ ցամաքային և օվկիանոսային։
Օդային զանգվածները լինում են
Հասարակածային,
Արևադարձային
Բաեխառն
Արկտիկական
Կլիմայական գոտիների առանձնացումը կատարվում է արեգակից ստացվող ջերմության քանակի հիման վրա։
Երկրագնդի վրա առանձնացվում են 13 կլիմայական գոտի , որոնցից 7 -ը հիմնական են , 6-ը անցումային։ Հիմնական կլիմայական գոտիներն են ՝ Հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն , արկտիկական և անտարկտիկական

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում: 
Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը

Նոյեմբերի բնագիտության ֆլեշմոբ

Առաջադրանք 1. Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ ———- գիծ:

Հորիզոնի գիծ

Подпись отсутствует

2. Եթե կեսօրին մեջքով կանգնես դեպի արևը, ապա աջ ձեռքը հորիզոնի ո՞ր կողմը ցույց կտա։

Подпись отсутствует

ա/ Արևելք
բ/ Արևմուտք
գ/ Հյուսիս
դ/ Հարավ

3. Որքան բարձր է արևը հորիզոնի վրա,  այնքան՝

ա/ Երկիրը քիչ տաքություն է ստանում
բ/ Երկրի վրա Արևի բարձրության դիրքը նշանակություն չունի
գ/ Երկիրը շատ տաքություն է ստանում
4. Սեբաստացի ճամբարականները որոշեցին գնալ անտառ սունկ հավաքելու։ Նրանք անտառ մտան՝  անընդհատ շարժվելով դեպի հարավ։ Անտառից դուրս գալուց (վերադառնալուց) ո՞ր ուղղությամբ պետք է շարժվեն՝
ա) հարավ
բ) հյուսիս
գ) արևմուտք

5. Եթե կողմնացույցը թողել ես տանը, տեղանքում կողմնորոշման ի՞նչ այլ տարբերակներ գիտես։

Ասեղը կարող ես դնել ջրի վրա և ցույց կտա
Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ