Ֆլեշմոբ-23.02

1.  Նատալին ամեն օր նկարազարդում է «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բառի տառերը: Նա մեկ օրում նկարազարդում է մեկ տառ կամ երկու տառ, եթե նույն տառերն են։ Շաբաթվա ո՞ր օրը Նատալին կավարտի նկարազարդելը, եթե սկսել էր հինգշաբթի օրը։

Լուծում՝

Ա-2 հատ Ե-2 հատ Ն-2 հատ
ընդհանուր — 7 օր
Պատ՝ չորեքշաբթի

2.  Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Գտեք այդ շենքի 5-րդ հարկի բնակարանների համարների գումարը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է համար մեկից և առաջին հարկից։

Լուծում՝

3×5=15
13+14+15=42

Պատ՝ 42

3. Ժաննան իր տիկնիկի համար կարեց շապիկ։ Շապիկի վրա կարեց 7 մեծ և 4 փոքր կոճակ։ Քանի՞  կոճակ անհրաժեշտ կլինի Ժաննային այդպիսի 3 շապիկ կարելու համար։

Լուծում՝

7×3= 21
3×4=12

Պատ՝ մեծ — 21, փոքր-12

4.  Նարեկը գումարեց մի քանի թիվ և ստացավ 40: Այդ թվերից մեկը 21-ն էր: Նա 21-ը փոխարինեց 12-ով և նորից գումարեց բոլոր թվերը:  Արդյունքում Նարեկը ի՞նչ թիվ ստացավ։

Լուծում՝

21-12=9
40-9=31

Պատ՝ 31

5. Ճամբարի խոհանոցում հերթապահելու համար պետք է ընտրել երկու ճամբարականի։ Շաբաթ օրվա համար հերթապահության թեկնածուներ են Անահիտը, Սուրենը, Գայանեն, Բաբկենը։ Նրանցից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել հերթապահների զույգը

Լուծում՝

1.Անահիտը, Սուրենը, 2 Գայանեն, Բաբկենը, 3 Անահիտը, Գայանեն, 4 Անահիտը, Բաբկենը, 5 Սուրենը, Գայանեն, 6 Սուրենը, Բաբկենը,

Պատ՝ 6 եղանակ

6. Երեկ Մոնայի ծննդյան տարեդարձն էր։ Վաղը հինգշաբթի է լինելու։ Շաբաթվա ո՞ր օրն էր Մոնայի ծննդյան տարեդարձը։

Պատ՝ երեքշաբթի

7. Մեկ ու կես կիլոգրամ կարտոֆիլը արժի 300 դրամ: Որքա՞ն կարժենա 3 կգ կարտոֆիլը:

Լուծում՝

1,5+1,5=3
300+300=600

Պատ՝ 600 դրամ

8․ Սեղանին դրված է երեք մատիտ՝ դեղին, կանաչ, կապույտ: Դեղին մատիտը երկար է կանաչ մատիտից: Կապույտ մատիտը կարճ է կանաչ մատիտից: Ի՞նչ գույնի է ամենաերկար մատիտը։

Լուծում՝

Դեղին մատիտը >կանաչ մատիտից > Կապույտ մատիտը

Պատ՝ Դեղին մատիտը

9. Երրորդ դասարանցիները, զույգեր կազմած, գնում են Ագարակ: Առաջին զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս հինգ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում ագարակ։

։Լուծում՝

5×2=10 10+2=12

Պատ՝ 12 սովորող

10. Գիրքը ունի 6 թերթ: Քանի՞ թվանշան են օգտագործել գրքի բոլոր էջերը համարակալելու համար, եթե համարակալումը սկսել են 3-ից:

Պատ՝ 14

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով