Քամու համբույրը

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:                    Ալեկոծվել-ալիքվել, խռովել
Տարուբերվել-տատանվել, շարժվել
Ոսկեզօծվել-ոսկիով օծվել
Հինավուրց-հին,  ծերացած, հնօրյա

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:                                      Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…-դա նշանակում է որ անտառում ուշեղ քամի է:
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին-երբ որ սկեսց քամի բոլոր տերևները թափվեցին ծառերից:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:                       Քամու տակ ծառները շարժվեցին, կպան իրար, կարծես թե պարում էին քամու մեղեդու տակ։ Տերևները դողում էին, ու խշխշում կարծես թե իրանք էին նվագում քամու մեղեդին։

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում-քամին բարձր փչում է

Ու ծիծաղում էր անտառի վրա-և տեղաշարժում է ամեն ինչ։

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը։

Աշնանը անտառը վերածվում է բնության իսկական հեքիաթային թագավորության։ Հատկապես հաճելի է ոսկե սաղարթներով սփռված արահետներով քայլելը։ Ծառերը ծածկվել են գույնզգույն տերևներով, կարծես մի նկարիչ մտել է անտառ ու իր կախարդական վրձինով անտառը ներկել աշխարհի բոլոր գույներով:Ամպերի տակից մերթընդմերթ ժպտում է թույլ արևը, որը փորձում է ջերմացնել ցրտից դողացող տերևներին: Չեն լսվում թռչունների ծլվլոցները: Գեղեցիկ, բայց տխուր է աշունը:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով