Archive | 05.10.2022

5.10.2022

Վարժ…101

Ա) Հաշվիր ուղանկյան պարագիծը եթե մի կողմն հավասար է 48մմ, իսկ մյուս կողմը 18֊ով մեծ է

Լուծում՝

48+18=66

48×2+66×2=96+132= 228

Պատ՝ 228մմ

Բ) Հաշվիր ուղանկյան պարագիծը եթե մի կողմն հավասար է 48մմ, իսկ մյուս կողմը 3 անգամ մեծ է

Լուծում՝

48×3=144

48×2+144+2=96 + 288 = 384

Պատ՝ 384 մմ

 

Վարժ…104

120֊100=20

Կոմիտասի բանաստեղծություններ

 

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

 

ԱՇՈՒՆ ՕՐ


Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով

 

ԱՆՈՒՇ ԳԱՐՈՒՆ

Անուշ գարուն,
Ծաղիկ, բողբոջ,
Զվարթ առուն,
Կայտառ խոխոջ,
Կանաչ դալար,
Ծիծաղ ցողիկ,
Վտակ դալար,
Դուք ու՞ր թողիք։

Հայոց լեռներում

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան