Archive | 02.10.2022

Առասպելներ

Առասպել Դավթի քարի մասին

davit

Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Երբ առավոտյան աղջամուղջը տարրալուծվում էր, և սկսում էին տարորոշվել սարերի կատարները, նա հոտը քշում էր դեպի ուղղաձիգ լեռների կանաչապատ լանջերը: Նստում էր քարին, նայում էր չորս կողմն ու հիանում փթթուն, բերրի ծառաստաններով: Ձեռքն էր առնում հովվական սրինգն ու ողջ օրը նվագում: Մի անդորր ու խաղաղ օր հանկարծ մի հողմ սկսվեց: Մրրկաբաշ քամին արմատախիլ արեց ժայռին աճած կաղնին: Ժայռաբարձունքին ցցված քարը ծառի հետ միաժամանակ պոկվեց ու սկսեց գահավիժել ցած: Ներքևում կանայք ու երեխաներն էին՝ ով աշխատում էր, իսկ ով խաղում: Դավիթը իսկույն վազեց դեպի ստորոտը, կանգնեց քարին ընդդիմակաց և հուժկու բազուկներով կասեցրեց ապառաժի ընթացքը: Լեռան ստորոտին ընկած ժայռաբեկորն այդ օրվանից կոչվեց «Դավթի քարը»:

Continue reading

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբերին մենք անցել ենք Վիլյամ Սարոյանի որոշ ստեղծագործություններ: Դրանք են ՝

Վիլյամ Սարոյան — բնութագիր

Իմ կարծիքով Վիլյամ Սարոյանը  բացի նրանից , որ շատ տաղանդավոր էր  նաև շատ բարի մարդ էր ու կատակասեր:  Նա երեխաների հետ խոսելու,  իսկույն հետները մտերմանալու  զարմանալի հատկություն  ուներ: Նա  չէր մանկանում, այլ  երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում  խոսել  իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում   էին նրան:  Նա շատ էր սիրում   երեխաներին  ու մտածում  էր,  որ  երեխաները  պիտի  ազատ  ու  համարձակ մեծաանան…

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ – ՏԱՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ

Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:   —  Կյանքը   մենք  ապրում  ենք  մեկ   անգամ   ու  պիտի   ապրենք   այնպես   որ   չփոշմանենք  մեր   արածների   համար   ու   միշտ   քայլենք  պարզ   երեսով: 

Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:  — Ամեն ինչի  մեջ  պետք  է  գտնել  մի  լավ  բան նույնիսկ    վատ  բանի մեջ:  Այդ  լույսը   կտա  մեզ  ուժ  ու  հույս   պայքարել   ու  հաղթել: 

Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, դա վայել չէ պայծառատես աչք ու սիրտ ունեցողին:  —  Առաջին տպավորությունը  հաճախ   խաբուսիկ  է  լինում: Մարդու  մաին  ճիշտ   եզրակածություն  անելու  համար  պետք  է   նրա  հետ   շբվել, ճանաչել  և  ոչ թե  նայել  արտաքին  գեղեցկությանը:

 

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկանց ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև դա էլ անցավոր է:

Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղրուծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան

Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկի մի ենթարկիր քեզ:

Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է:

Արհամարհիր չարիքը, բայց ոչ չար մարդուն:

Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց հասնի սպանություն լինելու պահը, կոպիտ եղիր ու մի զղջա:

 «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։                                                շունչը փչեց — մահանալ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:                    Գլխավոր հերոսը — առյուծն է: Նա մեծ է, հզոր է, մեծամիտ է

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։                                             Ես   հասկացա որ պետք չէ համեմատվել որևէ մեկի հետ  և  պետք   չէ   լինել  մեծամիտ:

«Առյուծն ու նապաստակը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առյուծ — մեծ  էր, բարի էր    և   ուներ  կոշտ   ձայն:

Նապաստակ-  նա  նախանձեր, հիմար  էր   և   ուներ   վատ   ձայն:

Աղվես- խորամանկ   էր  և  սոված:

  1. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Այս   առակը մեզ   սովորեցրեց  , որ  պետք չէ  ագահ լինել նապաստակի պես գոռոզ լինել:

  1. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:          Ագահը միշտ աղքատ է։ Իմացեք ցանկության նպատակն ու սահմանը:

    Ագահ մարդու փորը միշտ դատարկ կլինի

  2. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:
  3. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

նապաստակ-մի  եղիր   այդպես   մեծամիտ :

Առյուծ-միշտ եղիր այդպես ուժեղ

Աղվես-մի եղիր այդպես խորամանկ:

Լրացուցիչ աշխատանք

  1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;
.

2. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում

 “Դաշնամուր”

« Ես»

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները:                                                     այո-ոչ,տաք-սառը,կոշտ-փափուկ,մոտիկ-հեռու,թաց-չոր,բարձր-ցածր,ճիշտ-սխալ,   թարս-շիտակ,լույս-խավար,սև-սպիտակ
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:                                                        Ես- որովհետև դա միակ բառն էր
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:                                               Այդ բառն ստիպում էր գլխին իրեն ավելի մեծ զգալ
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:                                           մամա-որովհոտև դամ մեր առաջին բառն է ու ամենաթանգ մարդը
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։                                                                                                                       Իրանք նախանձ են, անվստահ, չար, անգրագետ
  6. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:  Մենք ո՞ր դասարանում ենք անցնելու աստղագիտություն առարկան
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:                                 Երբ ստեղծվեց երկրորդ բառը նրանք հասկացան որ կարա ստեղծվի նաև երրերդը, չորրորդը և այլն..
  8.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։   Դա մեր մոլորակն է, այն ամենը ինչ մեզ շրջապատում է — բնությունը, երկինքը, առարկաները:

«Սրամիտ երիտասարդը»

«Առաջին օրը դպրոցում»

Ինչպես նաև «Աշուն»

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Տարափ֊հորդ  անձրև

Վայուն֊ողբացող

Սաղարթ֊տերևների կուտակում

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվել

սնավ-սնվել

քնավ-քնել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ոսկի տերև- ոսկեգույն  տերև

Աշնանը  միշտ   ծառերից  թափվում  են  ոսկեգույն  տերևներ:

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ-գիրգ

ծնավ-սնավ-քնավ

փչելով-ճչելով-դարսելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

 Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

և«Աշուն օր»

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան ֊ իջան

շար եկան֊ շարվեցին

մաղ տալ ֊ մաղել

շաղ տալ ֊ տերևները գետնին փռելով

քող կապել ֊ սև ամպերը կուտակվեցին ու անձրև եկավ

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան

Եվ Ավետիկ Իսահակյանի « Կոմիտասի » մասին պատմվածքը:

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:


Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:
Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…
Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:
Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:
Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:
Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:
֊ Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…
Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:
Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:
Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…