Աբովյան իմ քաղաք

Ես ապրում եմ Աբովյան քաղաքում, Կոտայքի մարզ, Երևանից 16.60 կմ հեռու։ Այն հիմնադրվել է 1963թ. ։ Աբովյան քաղաքում կան շատ այգիներ, որոնց շնորհիվ օդն շատ մաքուր է։ Ծառների մեծ մասը եղևնիներն են։ Շատ գեղեցիկ է աշունը Աբովյանում , երբ ծառները հագնում են իրենց գույնզգույն զգեստները, իսկ ձմռանը ՝ ամենուրեք երևում են ցրտից չվախեցող բարձրահասակ եղևնիները։


Աբովյանի եկեղեցին նույնպես շատ գեղեցիկ է։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնադրվել է 2006թ.։
Աբովյանը քաղաք է, այստեղ առանձնատները քիչ են, հիմնականում շենքեր են։ Բնակչությունը հիմնականում երիտասարդներ են։ Մեր շենքում ապրում են մարդիկ, որոնք բնակվել են այստեղ քաղաքի հիմնադրման ժամանակից։ Վերջերս մեզ հարևան է եկել մի ընտանիք Շամշադինից։ Շատ լավ ու մեծ ընտանիք է։ Եկել են ոչ միայն այն պատճառով ,որ Շամշադինում լսվում են կրակոծներ թշնամու կողմից , այլ նաև որպեսզի իր աղջիկները սովորեն համալսարանում, ստանան լավ կրթություն։


Աբովյանը ցուրտ, քամոտ քաղաք է, բայց ես այն շատ եմ սիրում ու չնայած իմ դպրոցից շատ հեռու է , բայց ես ուզում եմ ապրել հենց այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով