Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Ապերախտ-երախտագետ

Շերամ -մետաքս հյուսող որդ

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

օգտակար-մեղու

բարի-փերի

փոքր-տղան

իմաստուն- ծերուկ

քնքուշ-ծաղիկ

ապերախտ- մարդ

աննման- գեղեցկություն

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Փոքրիկ տղան մի օր հանդիպեց իմաստուն ծերուկի, ում անվանում էին ապերախտ մարդ: Նա ապրում էր մի փոքրիկ տղայի հետ, գեղեցիկ տնակում, քնքուշ ծաղիկներով զարդարված: Տնակի մոտ կար նաև մեղվի փեթակ, որը մեզ տալիս էր օգտակար մեղր:Իրենց տնակի մոտ ապրում էր նաև բարի փերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով