ֆլեշմոբ

1. Ի՞նչ մասնագիտություն ուներ կատուն Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության մեջ։ «Ժամանակով Կատուն ճոն էր,Շունն էլ գըլխին գըդակ չուներ,Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի․․․»։
2․ Ո՞ր կենդանուն կարող ենք հանդիպել և՛ գազանանոցում, և՛ շախմատի տախտակին։
3. Խատուտիկն ասում է, որ իր անունը շատ հեշտ կարելի է ստանալ ,,խաղալիք, գիտունիկ, բոկոտիկ,, բառերից։ Իսկ նույն ձևով ի՞նչ բառ կստանանք ,,կարկաչյուն, ականջօղ, սուրհանդակ,, բառերից։
4․Գուշակի՛ր։ Ո՛չ տեսնում են, ո՛չ հասկանում, Ո՛չ ուզում են, ո՛չ ստանում, Ցերեկն ամբողջ ման են գալիս, Գիշերն ամբողջ՝ հանգստանում։
5.Ասացվածքները խառնվել են, փորձի՛ր առանձնացնել։ Անճարը ասեմ ով ես դու։ Ասա ով է ընկերդ, կերել է բանջարը։
6.,,Ծամ և հույս,, բառերն ունեն մի ընդհանուր ծանոթ, որն այդ բառերից մեկի «ընկերն» է և կազմված է մյուսի բոլոր տառերից: Ո՞ր բառն է ընդհանուր ծանոթը։
7. Տրված բառերի աջից կամ ձախից հանի՛ր մեկ տառ և ստացի՛ր նոր բառեր․ Նվարդ, կուժ, անուշ, որդի, աշուն։
8․«Չարաճճի» բառերի տառերը խառնվել են, դասավորի՛ր այնպես, որ կարդաս բառը։ Տիզակ, ղմուե, ճճնա, ջմուրյն, ռթիեթ։
9.Երկու ասիկները խառնվել են, ճիշտ դասավորի՛ր։ Զատկե Զատիկ է, Զատիկն առանց նավակատիկ է, չամչե հատիկ է, ձվի չի լինի։
10․ Արի՛ միասին գեղեցիկ պատմություն հորինենք: Սկսեմ ես, շարունակի՛ր դու։ Զատկին հանդիպեցին երկու ձու, մեկը փախել էր հավանոցից, իսկ մյուսը՝ սեղանից ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով