Archives

Մեր հանդեսը

  • Այսօր  մեր  դպրոցում  հանդես  է  եղել:  Մենք  փորձ  արեցինք  որ  հանդեսին   լավ  պարենք  ու  երգենք:  Բոլորը  այսօր  շատ  գեղեցիկ  էին,  գեղեցիկ  շորիկներով,  և  տղաները  և  աղջիկները:  Ապա  սկսվեց  հանդեսը,  մենք  բոլորս  շատ   լավ  ելույթ  ունեցանք,  պարեցինք,  երգեցինք,   վերջում  հավաքվեցինք  մեր  տոնածառի  մոտ  ու  շատ-շատ  նկարվեցինք:   Հետո  մենք  գնացինք  դասարան  որտեղ  խաղացինք  <Սիկրետ  Սանտա> :  Ես  նվեր  ստացա  գեղեցիկ  ջրի  շիշ:  Հետո  սկսվեց  երկարօրյան   որի  ժամանակ  կերանք  մեր  թխած  գաթան  ու  չնայած  կոճակն մեկ  հատ  էր  բայց  ամբողջ  դասարանն  ստացավ  լավագույն  կոչումը:   Ինձ  շատ-շատ  դուր  եկավ  այսօրվա  տոնը:Շնորհակալ  եմ  մեր  դասատուներից ,  որոնց  շատ  եմ  սիրում,  որ  մեր  համար  այսքան  չքնաղ  օր  կազմակերպեցին

Ցտեսություն   Աշուն

 

Աշու՛ն, ես քեզ շատ կկարոտեմ, աշուն ես շատ եմ   սիրում քեզ, որովհետև  աշնանը իմ ծնունդն  է:Բայց արդեն քո  գնալու ժամն է, ես քեզ  կկարոտեմ և  կսպասեմ քո մյուս գալուն։ Գնա բարով…

Սիրով՝ Ժասմին Գրիգորյան