Archives

Եղեգիս

Գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։ Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ XIII-XIV դարերում այն եղել է Օրբելյանների իշխանական տոհմի նստավայրը։ Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները XIII դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։ 1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։

Ճամփորդություն

Այսօր   մենք    դասարանով    գնացել    էինք   Պլանետարիում  մոլորակների   մասին   տեսաֆիլմ դիտելու ։ Այնտեղ   շատ    մութ   էր  և   գեղեցիկ,  մոլորակների      նկարներ    էին   վերևում ։ Հետո    մենք   գնացինք     ֆանտանների   մոտ,    երգեր   երգեցինք , ընդամենը    3   երգ՝  էսօր    ուրբաթ ,   Սոնա յարը   և     Լորիկը ։   Հետո   մենք  նախաճաշեցինք   և   խոտերի   մեջ    թավալվեցինք ։ Վերջում  վերադարձանք   դպրոց   և   լողացինք ամառային  լողափում։