Archives

Արատեսի վանք

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։ Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը

Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք: Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է, որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է: Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։  Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է գտնվել նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը։
Լեռնագրական առումով Վայոց ձորի տարածաշրջանը ներառված է հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների աշխարհագրական մարզի մեջ։ Ծովի մակարդակից բարձրությունը այստեղ տատանվում է 850 մետրից (Արենի) մինչև 3522 մետր։ Մարզի ամենաբարձր կետը Փոքր Կովկասի լեռնաշղթայի մաս կազմող Վարդենիս լեռն է (3522 մետր), որը գտնվում է Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանագլխին։ Համեմատաբար բարձր լեռնագագաթներ են նաև Գոգին (3120 մետր), Ամուլսարը (2987 մետր), Գնդասարը (2946 մետր) և Վայոցսարը (2581 մ)։ Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքավորմանը բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունը։ Արևմուտքից Վայոց ձորի լեռնաշղթաները, աստիճանաբար ցածրանալով, հասնում են Շարուրի դաշտ։ Մարզը հյուսիսից շրջապատված է Վարդենիսի լեռնաշղթայով։ Վայոց ձորի տարածքն ընդգրկում է երեք խոշոր աշխարհագրական ենթաշրջաններ․ Արփայի գոգավորությունՎայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթաՎարդենիսի հրաբխային լեռնավահան։

Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձիտուֆիմարմարիկրաքարիկավիբազալտիգրանիտիֆելզիտի (Մարտիրոսի ֆելզիտը) և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Մետաղական նշանակության պաշարները դեռ չեն շահագործվել։
Արցախյան շարժման և պատերազմի սկզբից հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ (130 կմ) գտնվող վայոցձորյան բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների և հրթիռակոծությունների։ Իրավիճակի բարդությունը կայանում էր նրանում, որ մարզում զգալի թիվ էին կազմում ադրբեջանաբնակ և խառը բնակչությամբ գյուղերը։ 1989 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ավելի հաճախակի են դառնում ազգամիջյան բախումները և միջադեպերը։