Archives

Համբարձման երգեր, պարերգեր

երգերի շար

Ծաղիկ ունեմ ալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայԱլա չի ալվալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայՀեռու տեղ մի յար ունեմ,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայՆռան ծաղիկ լալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ

Continue reading

Նոր պարերգ

 

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։

Այ տղա, ջան տղա,
Ձեռիս կուժը քեզ ընծա,
Սերս առ սերդ տուր,
Երազիս եկած տղա։

Կարմիր վարդ, կանաչ թուփ,
Այ համով նազով աղջիկ,
Գիշերը դուրս արի,
Իջնենք ձորը վարդերի։

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ

Պարերգ

 

Աղջիկ

Այ տղա, հալ ու մաշ եմ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Երեք տարի քեզ կաշեմ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝

Սիրտս սուփրա չէ՝ բանամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Ես ո՞ր դարդին դիմանամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Աղջիկ

Կաքավ եմ, սար ման կուգամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Բլբուլ եմ,բաղ ման կուգամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝

Բարակ ես, բարդու ծառ ես,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Կրակ ես, մարդ կվառես,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`

Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Աղջիկ

Կրակն էրա մահանա,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Արի, մեր տունը մնա,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա.

Պագիկ մը հալալ էրա,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Դուռ ու դրկից չիմանա,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`

Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է

Տեարնընդառաջի պարերգեր

Հոպ, թռի, հոպ, հոպ, թռի
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի
Վարսո ջան
Խնձոր ե ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան
Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարո ջան
Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած
Վարսո ջան

Continue reading

Քամանչա

Ամեն սազի մե՜չը գոված՝ դուն թամամ դասն իս, քամա՛նչա,
Նաքաս մարթ քիզ չի կանա տե՛սնի, դուն նրա պասն իս, քամա՛նչա,
Ղաստ արա՝ է՛լ լավ օրերու էդիվը հասնիս, քամա՛նչա,
Քեզ ինձնից օ՞վ կանա խըլի, աշուղի բասն իս, քամա՛նչա։Անգաճըդ էրծաթեն պիտի, գըլուխըդ ջավահիր քարած,
Կութըդ շիրմայեմեն պիտի, փուրըդ սադափով նաղշ արած,
Սիմըդ օսկեն քաշած պիտի, էրկաթըդ փանջարա արած,
Օչ օվ ղիմեթըդ չի գիդի, լալ ու ալմասն իս, քամա՛նչա։

Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողը,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կոնիս, բաց կուլի հիդըդ խաղողը,
Խալխին էս իլթիմազն արա՛ ասին՝ «ապրի քու ածողը»,
Քանի սաղ է Սայաթ Նովեն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա։

Ձյուն. Ռուբեն Հախվերդյան

Ձյունը երկար սպասեց

Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով
Փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի,
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ,
Ա՜խ, շուտով կդադարի:
Հայտնվի՛ր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց

Մեզ իր գիրկն է առնում:

Հանիկ նանարիկ նանար

Հանիկ նանարիկ նանար

Հանիկ նանիկ նանարիկ նանարՋանիկ նանիկ նանարիկ նանար

Մեր գեղը ձորի պռնկինՀանիկ նանիկ նանարիկ նանարԻմ յարն էլ քարփի գլխին,Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հովեր իջել սարերինՀանիկ նանիկ նանարիկ նանարՆստենք դուրսը զովանանք,Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հանիկ նանիկ նանարիկ նանարՋանիկ նանիկ նանարիկ նանար

Ձեն կուտամ ձեն չի առնիՀանիկ նանիկ նանարիկ նանարԷս ինչ անսիրտ յար ճարի,Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Սիրտս ու հոգիս կդողա,Հանիկ նանիկ նանարիկ նանարԵրգով արի թուխ տղա,Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հանիկ նանիկ նանարիկ նանարՋանիկ նանիկ նանարիկ նանար:

«Քրիստոս ի մէջ».

Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար Խմբավար՝ Լիլիթ Վերմիշյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան: