Archives

Ծաղկազարդ

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը
Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ

Ցտեսություն   Աշուն

 

Աշու՛ն, ես քեզ շատ կկարոտեմ, աշուն ես շատ եմ   սիրում քեզ, որովհետև  աշնանը իմ ծնունդն  է:Բայց արդեն քո  գնալու ժամն է, ես քեզ  կկարոտեմ և  կսպասեմ քո մյուս գալուն։ Գնա բարով…

Սիրով՝ Ժասմին Գրիգորյան

Կաքավ

Կաքավը  գեղեցիկ   աղավնուց  խոշոր թռչուն  է  :Նրա  ոտքերը  կտուցն  ու  կոպերը   կարմիր  են, մարմինը՝  մոխրագույն :Հոնքերի  շուրջը  սև   գիծ   կա, որը  հասնում  է  մինչև   ականջները:Կաքավի  քաշը  350-800  գրամ  է: Կաքավները  չվող  թռչուններ  են, ուշ  աշնանը  ոչ  մեծ  երամներով  չվում  են  տաք  երկրներ: Կաքավի  շատ  տեսակներ  կան: Հայաստանում    բնակվում  են  քարակաքավն   ու  մոխրագույն   կաքավը: Քարակաքավն           ապրպրում  է ժայռոտ, քարքրոտ  վայրում:Մյուս  կաքավներին   իրենց  բները  սովորաբար   հյուսում   են    գետնին,  քրերի  մեջ, թփերի  տակ, լավ  ծածկում  են, քողարկում:Մայիս-հունիս  ամիսներն  մայր   կաքավը  10-25  ձու  է  ածում, թուխս   նստում:23-25  օր  հետո  ձվից  դուրս  են  գալիս  նուրբ,  շատ  փոքրիկ   ձագեր, որոնք  1-2   օր  հետո  արդեն   ոտքի  են  կանգնում: Շուտով   այդ   ձագերը  ինքնուրույն   են   ապրում: Կաքավները  շատ  չեն  թռչում, կյանքի  մեծ   մասն  անցկացնում   են  արտերում  ու   դաշտերում  : Գեղեցիկ, հպարտ  քայլվածք  ունեն: Հայաստանում  կաքավի  անունով  նույնիսկ  տողանուներ  կան՝Կաքավասեր Կաքավաձոր  Կաքավաբերդ:

 

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ                                                                                            Աթաբեկ Խնկոյան

 

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­Ոնի,ոսկի,ոսպ,ոչխար,

Օդաչու,օր,օդ,օվկիանոս,օրագիր,օրացույց,

 

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև      ոտքով   հարվածել    եմ :

Ընկերս եկավ մեր տուն, որ   միասին   խաղ   անենք :

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև   մոտիկանում   է  ձմեռը:

 

Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք,  վերցնել երկնաքարերի սառույցի  նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին: