Archives

Դիտարկի՛ր աշնանային բնությունը:

Աշուն

Շարադրություն

Եկավ աշունը՝ տարվա ամենապայծառ եղանակը։ Նա շուրջ բոլորը ներկել է իր սիրելի գույներով։ Այժմ քաղաքի փողոցներում կան դեղին, կարմիր և նարնջագույն ծառեր։ Աշնանը դրսում այնքան շոգ չէ, որքան ամռանը: Օրերը գնալով կարճանում են և ցրտում։ Թռչունները  թռչել, հեռացել են տաք երկրներ։

Աշունը զբոսանքի լավագույն ժամանակն է։ Շուրջ ամեն ինչ լի է գույներով: Տերեւները ուրախ խշշում են ոտքերի տակ։ Աշունը մեզ տալիս է  տարբեր մրգեր։ Անձրևների սեզոնը շուտով կսկսվի։ Գույները կհեռանան փողոցներից, ամենուրեք  ցեխ կլինի : Բայց այս ամենը ունի  իր սիրավեպը: Ահա թե ինչ է  կախարդական աշունը:

Հանելուկներ

Այն ի՞նչն է, ի՞նչը,

Ունի տարբեր տեսակ ծառեր,            

Տարբեր գույնի տերևներ,

Մի քիչ ցուրտ է, մի քիչ՝ տաք                    

Ծիածանով եղանակ։                                

                                                  ԱՇՈՒՆ

Երփներանգ գույներ է սփռում  

Դաշտին, հանդին, անտառին։

Անձրևը, ցուրտն ու քամին

Քշում են, տանում տերևը դեղին։

Աշուն

Ձեռքեր չունի,   

 Ներկեր չունի                                        

Դաշտն է ներկում                                      

Հազար գույնի։                                              

                                               ԱՇՈՒՆ

Նա գալիս է գունագեղ,  

Հագնված է  միշտ շքեղ՝

Նարնջագույն, կարմիր, դեղին․․․ 

Դե ո՞ վ է  այս գեղեցկուհին։

Աշուն

Աշնանային բանաստեղծություն ընտրի՛ր:

Աշնան երգ

Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:
-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:


Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,
Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:


Կռունկները կռկռան
Թևին տվին վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին:

Աշուն օր

 

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ   ամպեր        վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար  եկան ։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն    թռավ։

 2.Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

Կարմիր   տերև

Մոխրագույն  ամպ

սառը    օդ

անձրևոտ   եղանակ

ամպամած  օր

3.Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

 

4․ Պատմի՛ր դպրոցի այգու աշնան մասին և նկարի՛ր։

Մեր   դպրոցի   այգում աշնանը  ծառների   տերևները  դեղնում   են , կարմրում։Այն   գեղեցիկ   է   դառնում  մեր  այգին։  Իսկ   երբ  սկսվում  են  անձրև,քամի,մառանխուղ   մեր   այգում     տերևաթափ    է   լինում։Մեր   դպրոցի   բակում   կա   բարդիներ,ծիրանիներ,խնձորենիներ,մեր  բակում  նույնիսկ   կա   վարդերի   պուրակ,որը   մերք   ենք   տնկել։