Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։
Տեքստային առաջադրանքներ
1.Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/
Ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին։
2. Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։ /1 միավոր/
Ա) Լուսին հասավ հրթիռով
Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա
Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին
Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին
3.Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
Նա իր եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։
4.Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/
Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։
5.Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Բառային առաջադրանքներ
1Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/
օդ- օդային
խոտ – 
ջուր- ջրային
արծաթ- արծաթյա
2Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/
տնկել, թափվեց, հյուսել, կապել, փորել
3.Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել….. — ավարտել գործը։ /1 միավոր/
Փորել — փոսը
Դուրս գալ —— անտառից
Աճեցնել —- ծաղիկ
Տեսնել — երկինք
4. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/
հիշեցի- մտաբերել
իսկույն- անմիջապես
ուրախ- զվարթ
վերջիվերջո- վերջապես
5.Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/
Բարեբախտաբար- դժբախտաբար
բարձրանալ- իջնել
հազիվ- հեշտ
երկար — կարճ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով