Archive | Հունվարի 2023

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Առաջադրանքներ

Հեքիաթը պատմի՛ր աղվեսի ու ջրաղացպանի անունից:

Առանձնացրո՛ւ հեքիաթի գլխավոր հերոսներին և բնութագրի՛ր նրանց 3-4 բառով

Աղվեսը֊ նա շատ խելացի է, խորամանկ ու իր խոսքի տերնա։

Թագավոր֊ շատ միամիտ, փողասեր մարդ է։

Ջաղացպան֊ համեստ, բարի, ուրիշներին վստահող մարդ է։

Շահ֊Մարին֊ վաղկոտ, միամիտ մարդ է։

Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

Առաջին հատվածը կանվանեյի “Խորամանկ աղվես”։ Երկրորդ հատվածը՝ ” Ինչպես ջաղացպանը դարձավ Չախչախ թագավոր”։

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

փոստալ֊ Մորթե հնամաշ գլխարկ:

Կոտը֊ Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար:

Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։ Դո՛ւրս գրիր և դիտարկիր դրանց կետադրությունը։

Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։

Խորհուրդ տուր Շահ Մար թագավորին։

Մի եղի վախկոտ ու Աղվեսին հավատալուց առաջ պետք է ստուգել նրա ասածը, որ չխաբնվել։

Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Կարծիքդ ներկայացրու մի քանի նախադասությամբ։

Ինձ այդ հեքիաթը սովորեցրեց,որ չի կարելի գողանալ ուրիշի իրերը, չի կարելի մյուսներին խաբել, բայց միշտ էլ կարելի է վատության տակից դուրս գալ՝ լավություն անելով։ 

Հեքիաթի գաղափարին համապատասխան առած ասացվածքներ ընտրիր։

Այս հեքիաթը նման էր այս ասացվածքին <<Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կուզեիր , որ վարվեին քեզ հետ>>։

Մաթեմ 31.01.2023

Վարժ..387

Հետևելով օրինակին՝ յուրաքանչյուր հավասարության համար  ասա՝ չորս ճշմարիտ դատողություն:

600:200=3

600-ը 200-ից մեծ է 3 անգամ         200-ը 600-ից  փոքր է 3 անգամ

600-ը 3 անգամ մեծ է 200-ից         3-ը 600-ից փոր է 200 անգամ

630:9=70

630-ը 9-ից մեծ է 70 անգամ               9-ը  630-ից փոքր է 70 անգամ

630-ը 70 անգամ մեծ է 9-ից             70-ը  630-ից փոքր է 9 անգամ

4800:60=80

4800-ը 60-ից մեեծ է 80 անգամ             60-ը 4800-ից փոքր է 80 անգամ

4800-ը  80 անգամ  մեծ է 60-ից             80-ը 4800-ից փոքր է 60 անգամ

Խնդիր..389

Երբ տատիկը իր ունեցած կոնֆետը հավասսար քանակով բաժանեց 7 թոռնիկի միջև յուրաքանչյուր թոռնիկի հասավ 15 կոնֆետ , և ավելացավ  ևս 5 կոնֆետ : Քանի կոնֆետ ունի տատիկը:

Լուծում

7×15=105

105+5=110

Պատ 110 կոնֆետ

Խնդիր..390

Տպարանում  տպագրված գրքերը 30-ական  փաթեթավորելուց հետո ստացվեց 16 փաթեթ  և ևս 20 գիրք: Այդ գրքից քանի օրինակ էր տպագրել:

Լուծում

16×30=480

480+20=500

Պատ 500 գիրք

 

 

 

Տեարնընդառաջի պարերգեր

Հոպ, թռի, հոպ, հոպ, թռի
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի
Վարսո ջան
Խնձոր ե ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան
Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարո ջան
Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած
Վարսո ջան

Continue reading

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։ Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։ Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։ Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Continue reading

Մատեմատիկա 30.01.2023.

Վարժ.. .386

   A     B       AxB     A:B A+B A-B
4230
18
76140
235
4248
4212
825
25
20.625
33
850
800
4230×18=76140          825:33=25
4230:18=235                825×25=20.625
4230+18=4248             825+25=850
4230-18=4212              825-25=800

Խնդիր.385

ա) Երկու թվերի քանորթը 25 է: Բաաժանելին 5500-ն է : Գտիր  բաժանարարը և  կազմիր հավասարություն:

Լուծում՝

5500:25=220

220:25=8

բ)Երկու թվերի քանորդը 70 է: Բաժանարարը 210-ն է: Գտի՛ր բաժանելին և կազմի՛ր հավասարություն:

Լուծում՝

210×70=14.700

14.700:210=70

գ)Երկու թվերի տարբերությունը 520 է: Հանելին 318-ն է: Գտի՛ր նվազելին և կազմի՛ր հավասարություն:

Լուծում՝

520+318=838

838-318=520

Խնդիր. 388

1.Քանի՞ անգամ պետք է 3000-ը փոքրացնել 25 ստանալու համար:
Լուծում՝

3000:25=120

2.Քանի՞ անգամ պետք է 45-ը մեծացնել՝ 9900 ստանալու համար

Լուծում՝

9900:45=220

3.Ո՞ր թիվը պետք է 18 անգամ փոքրացնել՝ 32 ստանալու համար:
Լուծում

32×18=576

Վարժ.. 384

Գտիր անհայտ բաժանարարը

Ա) 45:*=5

45։5=9  9×5=45

45:9=5

540:*=90

540:90=6  6×90=540

540:6=90

780:*=65

780:65=12  12×65=780

780:12=65

 

Բ) 48:8=6

48:6=8

8×6=48

320:*=80

320:80=4

80×4=320

4140:*=18

4040:18=230

230×18=4140

Black Kiddy

Black Kiddy

In a deep forest there lives a goat. She has a lovely black kiddy. Every day she leaves the kiddy at home and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls:

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give(կտամ քեզ) you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy jumps to his feet and opens the door. Mother goat gives him milk and goes to the field to graze again. 

The wolf sees all this and one evening he comes up, knocks at the door and calls in his harsh voice: 

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy listens and listens and then asks: 

”Who are you? I don’t know you. My mother doesn’t call that way. She has a sweet, soft voice. Go away…..Don’t come here any more” 

The wolf goes away. 

Soon mother goat comes, knocks at the door and calls: 

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy opens the door, drinks his milk and tells his mother about the wolf.

“Ba, ba, ba, ba dear Blacky….Well done! It is good that you didn’t open(չբացեցիր) the door. It was the wolf(գայլն էր). If he comes again(Եթե նա կրկին գա), shout at him, “If you don’t go away my mother will kill you(քեզ կսպանի) with her sharp horns”. 

 

The kiddy lives in the forest.

I live in a deep wather.

My fother gives me a manny  casha.

I am drinking hot chocolate.

 

New  words

deep — խոր

goat — այծ

hill — բլուր

harsh — դաժան, կոպիտ

shout — գոռալ, բղավել

sharp horns — սուր եղջյուրներ

Աշխարհի նոր 7 հրաշալիքները

Պետրա

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ՝ ժայռերի մեջ։ Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ

Չինական մեծ պարիսպը

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թվական) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը։

Կոլիզեում

Կոլիզեումը հինհռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50-հզ-տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։ Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։

Չիչեն-Իցա

Չիչեն-Իցա քաղաքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնն էր։ Հավանաբար հիմնադրվել է 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թվականին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունները։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։

Մաչու-Պիկչու

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»։ Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.։ Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր։ 1911 թվականին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Եյլի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը։

Թաջ Մահալ

Թաջ Մահալը (հայերեն՝ Թագի պալատ) Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–1652 թվականներին՝ Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ։ 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով

Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է։

Հին աշխարհի յոթ հրաշալիքներ

Ժասմին

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա,վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում, որը ժամանակին եղել է ծովային առևտրի ճանապարհների կենտրոնում․Միջերկրածովային աշխարհի, Եգիպտոսի, Փյունիկիայի և Սիրիայի հանգուցակետում։Հռոդոս նավահանգստում միշտ կանգնած են եղել առևտրական նավերը։ Հին աշխարհի այս նշանավոր կղզին իրականում անկախ պետություն էր։ Կղզում կենտրոնացված մեծ հարստությունը նպաստել էր կղզին զանազան արձաններով ու կոթողներով զարդարելուն։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Հռոդոսցիները իրենց քաղաքի պաշտպանությունը շատ լավ էին կազմակերպում, դրա ծնորհիվ էլ պատերազմում հաղթեցին եգիպտացիներին։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36 մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։

Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջորեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջորեականը։ Դա ընդունել էր նաև Պտղոմեոսը,հետագայում էլ արաբները։ Բայց 16-րդ դարում այդ միջորեականը տեղափոխել են Կանայան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականից սկսած՝ Գրինվիչ։

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

 

Ֆլեշմոբ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
Լուծում՝
700֊300=400
400։2=200
200+300=500
Պատ՝ 500 դրամ
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում
զամբյուղում։
Պատ՝ 6 խնձոր

3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։

Պատ՝ 17 հատ

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

Պատ՝ 9 րոպե

5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվարտասանեց Արմենը։

5, 8, 11, 14, 17, 20, 23, 26, 29, 32

Պատ՝ 10 թիվ

6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն:
Լուծում՝
11։45֊11։10=45֊10=35
Պատ՝ 35 րոպե
7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
Պատ՝ 7 երեխա

8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:

Պատ՝ 5 մեքենա

9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։

Պատ՝ 3

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
Լուծում՝
500֊300=200
300֊200=100
Պատ՝ 100 դրամով