Archive | 26.10.2022

Դիտարկի՛ր աշնանային բնությունը:

Աշուն

Շարադրություն

Եկավ աշունը՝ տարվա ամենապայծառ եղանակը։ Նա շուրջ բոլորը ներկել է իր սիրելի գույներով։ Այժմ քաղաքի փողոցներում կան դեղին, կարմիր և նարնջագույն ծառեր։ Աշնանը դրսում այնքան շոգ չէ, որքան ամռանը: Օրերը գնալով կարճանում են և ցրտում։ Թռչունները  թռչել, հեռացել են տաք երկրներ։

Աշունը զբոսանքի լավագույն ժամանակն է։ Շուրջ ամեն ինչ լի է գույներով: Տերեւները ուրախ խշշում են ոտքերի տակ։ Աշունը մեզ տալիս է  տարբեր մրգեր։ Անձրևների սեզոնը շուտով կսկսվի։ Գույները կհեռանան փողոցներից, ամենուրեք  ցեխ կլինի : Բայց այս ամենը ունի  իր սիրավեպը: Ահա թե ինչ է  կախարդական աշունը:

Հանելուկներ

Այն ի՞նչն է, ի՞նչը,

Ունի տարբեր տեսակ ծառեր,            

Տարբեր գույնի տերևներ,

Մի քիչ ցուրտ է, մի քիչ՝ տաք                    

Ծիածանով եղանակ։                                

                                                  ԱՇՈՒՆ

Երփներանգ գույներ է սփռում  

Դաշտին, հանդին, անտառին։

Անձրևը, ցուրտն ու քամին

Քշում են, տանում տերևը դեղին։

Աշուն

Ձեռքեր չունի,   

 Ներկեր չունի                                        

Դաշտն է ներկում                                      

Հազար գույնի։                                              

                                               ԱՇՈՒՆ

Նա գալիս է գունագեղ,  

Հագնված է  միշտ շքեղ՝

Նարնջագույն, կարմիր, դեղին․․․ 

Դե ո՞ վ է  այս գեղեցկուհին։

Աշուն

Աշնանային բանաստեղծություն ընտրի՛ր:

Աշնան երգ

Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:
-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:


Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,
Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:


Կռունկները կռկռան
Թևին տվին վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին: