Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

  • Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:֊ Աշուն էր և սկսվել էր տերևաթափ, այդ պատճառով ամեն բան դեղին էր։

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:֊ այդ գանձերը դեղին տերևմերն են որոնք թափվում են քամու տակ

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։ Ոսկի են թվում տերև ու ճյուղ,֊ տերևները դեղնել են կարծես ոսկի լինեն

Ծով գանձշատ գանձ

ոսկի տերևդեղին տերև

ոսկի ճյուղդեղին ճյուղ

Ալեկոծվում էր անտառը հուզված- անտառում քամուց ծառերը շարժվում էին

3. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։

Ծառերից թափվում էին դեղին բոցեր։

Պատուհանից  այն կողմ փչում էր աշնան քամին։

Դպրոցում երեխաները կազմակերպեցին” Ոսկե Աշուն” վերնագրով միջոցառումը։

Անտառում կար մի կախարդական ոսկեզօծ ծառ։

4. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Այս բանաստեղծությունը ինձ հաղորդեց և տխուր և ուրախ տրամադրություն որովհետև ուրախանումես երբ տեսնումես նման գեղեցկություն և տխրում երբ այդ ամենը ավսրտվում է , այնհետանում։

5. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Եկավ աշունը, տերևները դեղնեցին, քամու տակ օրորվելով գետնին փափվեցին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով